Մեքսիկայի ԶԼՄ-ներ. Վատթարացել է Ֆիդել Կաստրոյի առողջական
վիճակը
15-01-2009 19:40:00 | | Միջազգային
ՄԵԽԻԿՈ, 15 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վերջին մէկ ամսուայ
ընթացքում Ֆիդել Կաստրոյի արդէն կանոնաւոր դարձած հրապարակումների
բացակայութիւնը մամուլում, ինչպէս նաեւ Ուգո Չավեսի վերջին
սենսացիոն յայտարարութիւնը, վկայում են, որ Կաստրոյի առողջական
վիճակը զգալիօրէն վատթարացել է, հաղորդում է մեքսիկական
«Ունիվերսալ» թերթը:
Վենեսուելայի նախագահը յունվարի 11-ին յայտարարել է, որ այլեւս
երբեք չենք տեսնի Ֆիդելին հրապարակային միջոցառումների ժամանակ, եւ
նա կմնայ միայն մեր յիշողութեան մէջ: Ուգո Չավեսը հաւաստիացրել է, որ
կուբացի առաջնորդը կապրի ընդմիշտ` նոյնիսկ իր ֆիզիկական մահից
յետոյ: