Միջնորդների համար ընկալելի է Հայաստանի դիրքորոշումը, որ միջանցքի մասին խոսք լինել չի կարող․ Խանդանյան


Միջնորդների համար ընկալելի է Հայաստանի դիրքորոշումը, որ միջանցքի մասին խոսք լինել չի կարող․ Խանդանյան

  • 14-06-2023 13:45:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանը երբեք չի բանակցելու իր տարածքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու շուրջ․ «Զանգեզուրի միջանցք» բառակապակցության թեման Հայաստանի Հանրապետության համար փակ է։
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը այն մասին, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի բացումն անխուսափելի է։
 
«Մտացածին «Զանգեզուրի միջանցք» բառակապակցության թեման Հայաստանի Հանրապետության համար փակ է։ Սա ակնհայտ է և ընդունելի ու հասկանալի է նաև այն կողմերի համար, որոնք միջնորդում են բանակցություններում»,- ասաց Խանդանյանը՝ հավելելով, որ Հայաստանի տարածքով միջանցքի թեմա չկա և չի կարող լինել, Հայաստանը երբեք չի բանակցի դրա շուրջ։
 
Նա հավելեց, որ Ադրբեջանի նախագահի հայտարարություններն անհանգստություն են պատճառում, քանի որ դրանք չեն նպաստում բանակցային գործընթացին։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play