Փաշինյանը Սյունիք է մեկնել Երևան-Կապան ավիաչվերթով․ մի քանի օրից կանոնավոր թռիչքներ կլինեն


Փաշինյանը Սյունիք է մեկնել Երևան-Կապան ավիաչվերթով․ մի քանի օրից կանոնավոր թռիչքներ կլինեն

  • 17-08-2023 16:00:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
sputnik. Օգոստոսի 19-ին Կապանի օրվա առթիվ Երևան-Կապան ներկայացուցչական չվերթ կլինի։
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ է մեկնել Երևան-Կապան ավիաչվերթով, հաջորդ շաբաթվանից կլինեն կանոնավոր թռիչքներ: Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան էջում և տեսանյութ հրապարակել։
 
Վարչապետը նշել է, որ իր այցով ծանոթացել է նաև «Սյունիք» օդանավակայանում ստեղծված պայմաններին։
 
«Այսօր արձանագրեցինք, որ արդեն պատրաստ ենք իրականացնել Երևան-Կապան կանոնավոր չվերթեր: Օգոստոսի 19-ին Կապանի օրվա առիթով կլինի ներկայացուցչական չվերթ, որից հետո արդեն հաջորդ շաբաթվանից կլինեն կանոնավոր չվերթեր»,-հավելել է Փաշինյանը։
 
Նա մասնակցել է նաև Սյունիքի մարզպետի աշխատակազմի` 2022 թվականի գործունեության հաշվետվության քննարկմանը և անդրադարձել Երևան-Կապան չվերթին` նշելով, որ ինքը որոշ դիտարկումներ ունի, սակայն սկզբնական շրջանում քաղաքացիների արձագանքից ելնելով` կլավարկեն։
 
Հիշեցնենք` ապրիլի 26-ին` ժամը 10:58–ին, Կապանի «Սյունիք» օդանավակայանում վայրէջք էր կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից թռած ինքնաթիռը։ Թռիչքի համար ընտրվել էր չեխական արտադրության L-410–UVP E20 ինքնաթիռը (19 ուղևորի համար)։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play