BRICS-ը Տնտեսական առանցքից վերափոխվում է աշխարհակարգային բևեռի։


BRICS-ը Տնտեսական առանցքից վերափոխվում է աշխարհակարգային բևեռի։

  • 25-08-2023 16:04:42   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Արգենտինան, Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և Եթովպիան 2024 թվականի հունվարի 1-ից կմիանան BRICS-ին։ Այս մասին BRICS-ի 15-րդ գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամապոսան։
«Նոր երկրների ներգրավումը BRICS-ին ի՞նչպես էք մեկնաբանում» հարցին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։
 
Կարծում եմ տարբեր հայեցակետերից պետք է փորձել դիտարկել գործընթացը։ Նախադրյայլները խոսում են այն մասին, որ տնտեսական առանցքից BRICS-ը վերափոխվում է աշխարհակարգային բևեռի։ Առանցքի կենտրոնը Չինաստանն է։
 
Երկրորդ՝ նոր ներգրավվող երկրներում պետք է նկատել Սաուդյան Արաբիան ․ Իրանը։ Այս երևույթը հիշեցնում է Պեկինում կայացած Թեհրան-Ալ Ռիադ հարաբերությունների հաստատման մեկնարկը։
 
Իրանի ներգրավումով BRICS-ը մոտենում է Հայաստանին։ Այստեղ արդեն պետք է մտածել Չինաստանի կողմից առաջ մղվող մետաքսե ճանապարհի նախագծին և այդ առումով Հայաստանի տեղին ու դերին մասին։
 
BRICS-ի աշխարհագրությունն ընդլայնում է՝ Հարավային Ամերիկայից Ասիա, Միջին Արևելք եւ Աֆրիկա։Իսկ այս ընդլայնումը վկայում է տնտեսական առանցքից աշխարհակարգային  բևեռի վերափոխվելու գործընթացի մասին։ 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play