Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը հայտարարությամբ դիմել է ԼՂ հայերին


Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը հայտարարությամբ դիմել է ԼՂ հայերին

  • 25-09-2023 11:49:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը դիմել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը:
 
Հայտարարության մեջ կառույցը կրկնել է ավելի վաղ պետական մակարդակով հայտարարած անհասկանալի թեզը ԼՂ-ում «հակաահաբեկչական միջոցառումներ» իրականացնելու մասին և շարունակել.
 
«Զինված ստորաբաժանումները ստիպված են եղել հանձնվել։
 
Անօրինական կազմակերպված զինված խմբավորումների կազմում ահաբեկչական գործողություններ կատարելու համար կասկածվող անձինք, այդ թվում՝ Թաղավարդ գյուղի մոտակայքում գտնվող նորակառույց թունելում տեղի ունեցած միջադեպի հանցակիցները, որոնց գործողությունները հանգեցրել էին երկու քաղաքացիական անձի և 4 զինվորականի մահվան, զինաթափվել և բերման են ենթարկվել (-խմբ. հավանաբար նկատի ունեն ակնապայթյունային միջադեպը):
 
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ՝ համաձայնություն ստանալուց հետո հայկական ապօրինի զինված կազմավորումները մարտական դիրքերից ամբողջությամբ զինաթափելու և դուրս բերելու համար հետևողական միջոցներ են ձեռնարկվել խաղաղության և անձնական անվտանգության ապահովման, ինչպես նաև սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ բնակության այն տարածքներում, որտեղ ապրում են տեղի բնակիչները:
 
Պետական անվտանգության ծառայությունը կոչ է անում Ղարաբաղի հայ բնակիչներին զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք վտանգ են ներկայացնում Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանի ընդհանուր զարգացման, ինչպես նաև հայ բնակչության բարեկեցության, ադրբեջանական հասարակության մեջ վերաինտեգրման համար: Նշվածի միջոցով հնարավոր կլինի լուծել սոցիալական և հումանիտար հարցեր, պաշտպանել օրենքի գերակայությունը, կայունությունը և հասարակական անվտանգությունը գույքի, փաստաթղթերի ոչնչացումից և այլն: Այս ամենի համատեքստում Ադրբեջանը կոչ է անում բնակչությանը հնարավորինս շուտ հանձնել իրենց մոտ ունեցած զինամթերքը։
 
Ապահովված է զենքը հանձնած և Ադրբեջանի օրենսդրության պահանջները կատարած հայ ազգության իրավունքների և ազատությունների պաշտպանության լիարժեք երաշխիք»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play