Բայդենը խնդրեց, որ գամ և փոխանցեմ իր ուղերձը՝ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը. Փաուեր


Բայդենը խնդրեց, որ գամ և փոխանցեմ իր ուղերձը՝ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը. Փաուեր

  • 25-09-2023 21:50:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն է խնդրել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերին, որ նա այցելի Հայաստան և իր անունից փոխանցի ուղերձ, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը:
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սամանթա Փաուերն այս մասին ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում հրավիրված ասուլիսում:
 
«Ես Հայաստանում եմ, քանի որ նախագահ Բայդենը ինձ խնդրել է, որ ես գամ Հայաստան: Սա նախապես պլանավորված այցելություն չէր: Այս այցը տեղի ունեցավ, քանի որ նախագահ Բայդենը խնդրեց, որ գամ և իր անունից ուղերձ փոխանցեմ վարչապետին, ուղերձ առ այն, որ Միացյալ Նահանգները աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը»,-ասաց Փաուերը:
 
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրենը հավելեց՝ իր համար պատիվ է, որ ուղերձը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Յուրի Քիմի հետ փոխանցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
 
Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը և ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը սեպտեմբերի 25-ին ժամանել են Հայաստան՝ հաստատելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը, ինչպես նաև քայլեր ձեռնարկելու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին բռնություններից բխող հումանիտար կարիքների բավարարման ուղղությամբ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play