Զախարովան անդրադարձել է «Զանգեզուրի միջանցք»-ի մասին հայտարարություններին


Զախարովան անդրադարձել է «Զանգեզուրի միջանցք»-ի մասին հայտարարություններին

  • 27-09-2023 14:49:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Կարծում եմ՝ պետք չէ հիմա հղում անել պատմությանը ոչ թե այն պատճառով, որ մենք այն չենք հարգում, այլ նրա համար, որ իրավիճակն այժմ դինամիկ զարգանում է և պետք է խոսել դրան համապատասխան: Բացի այդ, պատմական փաստերի մեկնաբանումը երկար ժամանակ է պահանջում, որը պատմաբանների գործն է: Հիմա իրականությունն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և հայտարարել այդ մասին»:
 
Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով վերջին օրերին Ալիևի ու էրդողանի կողմից շարունակ արծարծվող «Զանգեզուրի միջանցք»-ի թեման ու դրա պատմական հիմքերը:
 
«Ռուսական կողմը հետաքրքրված է Հրավային Կովկասում խաղաղության հաստատմամբ՝ բացառապես դիվանագիտության և բանակցությունների շրջանակներում: Երևանն էլ, Բաքուն էլ, մեզ համար դաշնակցային գործընկերներ են: Հայաստանի հետ մեզ կապում են անվտանգային պարտավորությունները՝ և՛ երկկողմ պայմանավորվածությունների, և՛ ՀԱՊԿ շրջանակում, Բաքվի հետ մենք հաջողությամբ իրացնում ենք համագործակցության հուշագրերը:
 
Տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացն էլ հաջողությամբ քննարկվում է ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի միջոցով: Մենք համոզված ենք, որ հենց այս ձևաչափով կարող է և պետք է գտնվի փոխհամաձայնություն, որը երաշխավորելու է տրանսպորտային կապերի ապաշրջափակումը՝ երկրների տարածքային ամբողջականության պահպանմամբ»,- հավելել է Զախարովան:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play