Ռուսաստանն արել է առավելագույնը՝ Հայաստանի ժողովրդին աջակցելու համար, այդպես կլինի նաև հետագայում. Զախարովա


Ռուսաստանն արել է առավելագույնը՝ Հայաստանի ժողովրդին աջակցելու համար, այդպես կլինի նաև հետագայում. Զախարովա

  • 27-09-2023 15:01:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Հայկական կողմի հետ շփումները շարունակվում են տարբեր մակարդակներով, և մենք ակնկալում ենք, որ մեր ազդակները կլսվեն ու կընդունվեն պատշաճ կերպով։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
 
«Ռուսաստանը միշտ հոգածությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին և երբեք չի եղել դրանց սրման նախաձեռնողը։
 
Ռուսաստանը մինչ այժմ արել է առավելագույնը՝ ամենադժվար իրավիճակներում Հայաստանի ժողովրդին աջակցելու հարցում, և այդպես կլինի նաև հետագայում։
 
Մենք ելնում ենք նրանից, որ երկկողմ համագործակցության զարգացման վերաբերյալ պայմանավորվածությունները հետագայում ևս կկատարվեն՝ ի շահ երկու երկրի ժողովուրդների»,- նշել Է Զախարովան։
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play