Հայաստանում կարմրուկով վարակված երեխա է մահացել


Հայաստանում կարմրուկով վարակված երեխա է մահացել

  • 25-10-2023 14:47:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Հայաստանում կարմրուկով վարակված երեխա է մահացել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
 
«Մենք ունեցել ենք երեխայի մահվան դեպք, բայց երեխան ունեցել է նաև այլ հիվանդություններ, կարմրուկի հանգամանքը ծանր ելքի է հանգեցրել», – ասաց նա:
 
Նախարարի խոսքով` պետք է ձեռնարկել գործուն քայլեր, պատվաստման բոլոր էտապները պատշաճ ժամանակին անցնել:
 
«Հորդորում եմ, որ ճիշտ ժամանակին ստանան պատվաստումները, որոնք պաշտպանում են մեր երեխաներին: Եթե տանը փոքրիկը վարակվի ու տանը լինի մեծահասակ անձ, ապա նրանց կյանքի համար ևս վտանգավոր է կարմրուկը», – ընդգծեց Ավանեսյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play