Մենք դա համարում ենք հակառուսական ժեստ, ՀՀ-ն պետք է հաշիվ տա ցուցադրական սիրախաղի համար. Զախարովա


Մենք դա համարում ենք հակառուսական ժեստ, ՀՀ-ն պետք է հաշիվ տա ցուցադրական սիրախաղի համար. Զախարովա

  • 02-11-2023 15:39:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Մոսկվան դիտարկում է Երևանի մասնակցությունը Մալթայում Ուկրաինայի հարցով կոնֆերանսին, այսպես կոչված, Կոպենհագենյան ձևաչափով, որպես Հայաստանի ցուցադրական հակառուսական ժեստ»։
 
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
 
«Եթե դուք խոսում եք Մալթայում, այսպես կոչված, Կոպենհագենյան ձևաչափով հանդիպման մասին, ապա մենք դա համարում ենք պաշտոնական Երևանի ցուցադրական հակառուսական ժեստ»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
 
Կիևն ակտիվորեն փորձում է առաջ մղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկած կարգավորման ծրագիրը, որը հաշվի չի առնում Մոսկվայի դիրքորոշումը։ Համապատասխան միջազգային խորհրդակցությունները, որոնց Ռուսաստանը հրավիրված չէր, տեղի ունեցան հունիսի 24-ին Կոպենհագենում (Դանիա) և օգոստոսի 5-6-ը Ջիդայում (Սաուդյան Արաբիա)։
 
Ազգային անվտանգության հարցերով խորհրդականների մակարդակով վերջին հանդիպումը՝ նվիրված Ուկրաինայում հակամարտությունը հաղթահարելու ուղիներին, տեղի է ունեցել հոկտեմբերի 28-29-ը Մալթայում։
 
Ինչպես նշել է Զախարովան, Երևանում «պետք է տեղյակ լինեն, որ մենք խոսում ենք ցուցադրական սիրախաղի մասին նրանց հետ, ովքեր ագրեսիվորեն ընդդիմանում են Ռուսաստանին»։
 
«Եվ ցավալի է, որ հանրապետության ներկայիս ղեկավարությունը միտումնավոր համառորեն քանդում է մեր դաշնակցային հարաբերությունները, որոնք ոչ վաղ անցյալում ինքն էր համարում Հայաստանի կայունության և բարգավաճման ամենակարևոր գործոնը»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play