Իսրայելի բանակն անհրաժեշտության դեպքում կընդլայնի գործողությունները. ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչ


Իսրայելի բանակն անհրաժեշտության դեպքում կընդլայնի գործողությունները. ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչ

  • 03-11-2023 10:29:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Անկլավում այժմ գործում են իսրայելական հետևակային բրիգադները, զրահատանկային և ինժեներական զորքերը, որոնց աջակցում են ծովից և երկնքից։
 
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) կենտրոնացել էԳազայի հյուսիսային հատվածում գործողություններ իրականացնելու ուղղությամբ, բայց ռազմական գործողությունները կարող են տարածվել նաև անկլավի այլ շրջաններում։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայության ներկայացուցիչ, պահեստազորի մայոր Աննա Ուկոլովան:
 
«ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական ենթակառուցվածքը միայն Գազայի հատվածի հյուսիսում չէ, մենք տեղյակ ենք, որ քաղաքացիական օբյեկտներն օգտագործվում են նաև հարավում։ Այս պահին կենտրոնացած ենք Գազայի հատվածի հյուսիսային մասի վրա, բայց, բնականաբար, եթե անկլավի այլ շրջանները գրոհելու անհրաժեշտություն լինի, մենք դա կանենք», - ասել է Ուկոլովան։
Նրա խոսքով՝ զինվորականներն ամեն ինչ կանեն իրենց նպատակների իրականացման համար՝ ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքների ոչնչացում և պատանդների վերադարձ:
 
Ուկոլովան ՀԱՄԱՍ-ին «ուժեղ հակառակորդ» է անվանել՝ նշելով, որ ցամաքային զորքերն աստիճանաբար առաջ են շարժվում դեպի անկլավի խորքը:
 
Նա նշել է, որ անկլավում այժմ գործում են հետևակային բրիգադները, զրահատանկային և ինժեներական զորքերը, որոնց աջակցում են ռազմաօդային և ռազմածովային ուժերը:
 
«Բանակն այսօր բերվել է առավելագույն մարտական պատրաստության վիճակի։ Ցամաքային գործողությունում ներգրավված են ինչպես ժամկետային զինծառայողներ, այնպես էլ պահեստազորայիններ։ Զորակոչվել է 360 հազար պահեստազորային»,-նշել է Ուկոլովան։
 
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։
 
Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
 
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play