ԼՂ-ից մուտք գործած մեքենաների՝ մինչև հունվարի 1-ը առցանց ԱՊՊԱ-ի կնքման դեպքում գումար կգանձվի


ԼՂ-ից մուտք գործած մեքենաների՝ մինչև հունվարի 1-ը առցանց ԱՊՊԱ-ի կնքման դեպքում գումար կգանձվի

  • 10-11-2023 13:48:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ԼՂ բնակչության բռնի տեղահանման հետևանքով Հայաստանում ԱՊՊԱ պայմանագիր չունեցող ավտոմեքենաների էական ներհոսքը հաշվի առնելով և նկատի ունենալով տեղահանվածների սոցիալական վիճակը՝ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն որոշել է ԼՂ-ից մուտք գործած ավտոմեքենաների՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը առցանց եղանակով կնքվող ԱՊՊԱ պայմանագրերի դեպքում գանձել գումարի 50 տոկոսը:
 
Անհրաժեշտ է, սակայն, որ ավտոմեքենան բավարարի հետևյալ պայմաններին.
 
ԱՊՊԱ պայմանագրի կնքման պահին հաշվառված լինի ԼՂ-ում, մինչև 2020 թվականի արտադրության լինի, չհանդիսանա պետական կամ համայնքային սեփականություն, սեփականության իրավունքն ապահովադրի անվամբ գրանցված լինի մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play