Իրաքցի գեներալները ձերբակալվել են դավադրության կասկածանքով<br />


Իրաքցի գեներալները ձերբակալվել են դավադրության կասկածանքով

  • 18-12-2008 16:34:00   | Իրաք  |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքում քաղաքական դավադրության կասկածանքով վերջին օրերի ընթացքում ձերբակալվել են երկրի նախարարությունների առնվազն 35 բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` գեներալներ: Ձերբակալությունների մասին տեղեկատվությունը հաստատել են Իրաքի ՆԳՆ, Պետանվտանգության, ինչպես նաեւ երկրի վարչապետի գրասենյակի ներկայացուցիչները: Ձերբակալվածներից ոմանց արդեն մեղադրանք է ներկայացվել` Սադամ Հուսեյնի «Բաաս» կուսակցության վերականգնման ուղղությամբ գաղտնի աշխատելու համար: Ձերբակալվածների թվում չորս գեներալներ են, որոնցից մեկը Ահմեդ Աբու Ռակիֆն է, որ առանցքաիյն պաշտոն էր զբաղեցնում ՆԳՆ-ում: Ձերբակալության օպերացիան իրականացրել է հակաահաբեկչական հատուկ ստորաբաժանումը, որը ենթարկվում է անմիջականորեն վարչապետ Նուրի Քամալ ալ-Մալիքիին: Ընդդիմադիրների կարծիքով, Իրաքի վարչապետը ձերբակալություններն օգտագործում է երկրում իր իշխանության կոնսոլիդացման համար:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play