Իրաքցի գեներալները ձերբակալվել են դավադրության կասկածանքով
18-12-2008 16:34:00 | Իրաք | Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքում քաղաքական
դավադրության կասկածանքով վերջին օրերի ընթացքում ձերբակալվել են
երկրի նախարարությունների առնվազն 35 բարձրաստիճան պաշտոնյաներ,
այդ թվում` գեներալներ:
Ձերբակալությունների մասին տեղեկատվությունը հաստատել են
Իրաքի ՆԳՆ, Պետանվտանգության, ինչպես նաեւ երկրի վարչապետի
գրասենյակի ներկայացուցիչները:
Ձերբակալվածներից ոմանց արդեն մեղադրանք է ներկայացվել` Սադամ
Հուսեյնի «Բաաս» կուսակցության վերականգնման ուղղությամբ գաղտնի
աշխատելու համար: Ձերբակալվածների թվում չորս գեներալներ են,
որոնցից մեկը Ահմեդ Աբու Ռակիֆն է, որ առանցքաիյն պաշտոն էր
զբաղեցնում ՆԳՆ-ում: Ձերբակալության օպերացիան իրականացրել է
հակաահաբեկչական հատուկ ստորաբաժանումը, որը ենթարկվում է
անմիջականորեն վարչապետ Նուրի Քամալ ալ-Մալիքիին:
Ընդդիմադիրների կարծիքով, Իրաքի վարչապետը
ձերբակալություններն օգտագործում է երկրում իր իշխանության
կոնսոլիդացման համար: