Մոսկվայում մեկնարկել է Լավրով-Բայրամով հանդիպումը


Մոսկվայում մեկնարկել է Լավրով-Բայրամով հանդիպումը

  • 05-12-2023 13:30:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։
 
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Սերգեյ Լավրով-Ջեյհուն Բայրամով հանդիպումը տեղի է ունենում Ռուսաստանի արտգործնախարարության ընդունելությունների տանը։
 
Ինչպես հաղորդում է APA-ի Մոսկվայի թղթակիցը՝ կողմերը քննարկում են երկու երկրների, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
 
Ռուսական կողմը հանդիպման մասին դեռ չի հայտարարել։
 
Այսօր Մոսկվայում կանցկացվի Մերձկասպյան երկրների արտգործնախարարների հանդիպումը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play