Մոսկվայում սպանվել է ղազախստանցի ուսանող<br />


Մոսկվայում սպանվել է ղազախստանցի ուսանող

  • 15-12-2008 15:20:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայի հարավ-արեւմուտքում անհայտ անձինք սպանել են Մոսկվայի նավթի եւ գազի ինստիտուտի 18-ամյա ղազախստանցի ուսանողի, հայտնել է ՌԴ մայրաքաղաքի իրավապահ մարմինների ներկայացուցիչը: Ըստ նրա, կիրակի Մոսկվայի ժամանակով մոտ 21.30-ին ավտոբուսի կանգառում քաղաքացիներին է մոտեցել վիրավոր մի երիտասարդ, որը խնդրել է շտապ օգնություն կանչել: Մինչեւ բժիշկների ժամանելը պատանին վախճանվել է: Սպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հետաքննությունը սպանության մի քանի վարկած է քննում, այդ թվում` ըստ ազգային հատկանիշի: Նշենք, որ Մոսկվայի քաղաքային դատարանը երկուշաբթի կհրապարակի մի խումբ սքինհեդների դատավճիռը, որոնք մեղադրվում են ազգային հողի վրա կատարված 20 սպանությունների եւ 12 հարձակումների մեջ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play