Ընդլայնվում է «Հարավկովկասյան երկաթուղի» եւ «Վրացական երկաթուղի» ընկերությունների համագործակցությունը


Ընդլայնվում է «Հարավկովկասյան երկաթուղի» եւ «Վրացական երկաթուղի» ընկերությունների համագործակցությունը

  • 11-04-2011 15:44:51   | Վրաստան  |  Տնտեսություն
Ապրիլի 7-8-ին Թբիլիսիում տեղի է ունեցել ,Հարավկովկասյան երկաթուղիե ՓԲԸ եւ ,Վրացական երկաթուղիե ՍՊԸ ներկայացուցիչների խորհրդակցությունը: Հայկական կողմը ղեկավարում էր ,ՀԿԵե ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեւկեթ Շայդուլլինը, վրացական կողմի ղեկավար էր ,ՎԵե ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Իրակլի Էզուգբայան: Խորհրդակցության արդյունքներով կողմերը ստորագրեցին Համագործակցության մասին համաձայնագիր, որով ,ՀԿԵե ՓԲԸ-ն եւ ,ՎԵե ՍՊԸ-ն երկաթուղային փոխադրումների ավելացման, շարժակազմի, ենթակառուցվածքի, տեղեկատվության փոխանակման, անվտանգության բարձրացման հարցերում համագործակցության պատրաստակամություն են հայտնել: Կողմերը, որպես գերակայություններ նշեցին, արագ եւ սպառիչ տեղեկատվության փոխանակում, փոխադրումների ծավալի ավելացման համար բարենպաստ պայմանների ստեղծում: Կողմերը ընդգծեցին նաեւ երկաթուղային տրանսպորտի արդիականացման, բարձր արարգության երթեւեկության, ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների կազմակերպման առաջադեմ տեխնոլոգիաների փոխանակման կարեւորությունը: ,ՀԿԵե ՓԲԸ եւ ,ՎԵե ՍՊԸ ստորագրեցին նաեւ միջազգաին բեռնափոխադրումների մասին էլեկտրոնային տվյալների, Հայաստանի եւ Վրաստանի տրանսպորտային ծառայությունների շուկայի մարքեթինգային ուսումնասիրությունների արդյունքների փոխանակման մասին համաձայնագրեր, ընդհանուր հատվածներում երկաթուղային վթարների դեպքերում անվճար փոխադարձ օդնության մասին համաձայնագիր, կոնտեյներային փոխադրումների հաշվարկների մասին պայմանագիր: Խորհրդակցության ժամանակ կողմերը որոշեցին հունիսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը երեքշաբթի եւ ուրբաթ օրերին գործարկել Երեւան-Բաթումի-Երեւան ամենօրյա ֆիրմային գնացքը եւ Երեւան-Բաթումի-Երեւան լրացուցիչ գնացքը: Երեւան-Բաթումի-Երեւան ամենօրյա ֆիրմային գնացքի երթեւեկության ժամանակահատվածի համար կողմերը դադարեցրեցին Երեւան- Թբիլիսի-Երեւան գնացքի երթեւեկությունը: Մինչեւ մայիսի 15-ը տեղի կունենա կողմերի եւս մեկ հանդիպում, Հայաստանի եւ Վրաստանի մաքսային եւ սահմանապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի շամանակ կճշտվեն Երեւան-Բաթումի-Երեւան գնացքի երթեւեկության բոլոր հարցերը եւ գրաֆիկը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play