Ընդլայնւում է «Հարաւկովկասեան երկաթուղի» եւ «Վրացական երկաթուղի» ընկերութիւնների համագործակցութիւնը


Ընդլայնւում է «Հարաւկովկասեան երկաթուղի» եւ «Վրացական երկաթուղի» ընկերութիւնների համագործակցութիւնը

  • 11-04-2011 15:44:51   |   |  Տնտեսութիւն
Ապրիլի 7-8-ին Թբիլիսիում տեղի է ունեցել ,հարաւկովկասեան երկաթուղիէ ՓԲԸ եւ ,վրացական երկաթուղիէ ՍՊԸ ներկայացուցիչների խորհրդակցութիւնը: Հայկական կողմը ղեկավարում էր ,հկէէ ՓԲԸ գլխաւոր տնօրէն Շեւկեթ Շայդուլլինը, վրացական կողմի ղեկավար էր ,վէէ Սպը-ի գլխաւոր տնօրէն Իրակլի Էզուգբայեան: Խորհրդակցութեան արդիւնքներով կողմերը ստորագրեցին Համագործակցութեան մասին համաձայնագիր, որով ,հկէէ Փբը-ն եւ ,վէէ Սպը-ն երկաթուղային փոխադրումների աւելացման, շարժակազմի, ենթակառուցուածքի, տեղեկատուութեան փոխանակման, անվտանգութեան բարձրացման հարցերում համագործակցութեան պատրաստակամութիւն էն յայտնել: Կողմերը, որպէս գերակայութիւններ նշեցին, արագ եւ սպառիչ տեղեկատուութեան փոխանակում, փոխադրումների ծաւալի աւելացման համար բարենպաստ պայմանների ստեղծում: Կողմերը ընդգծեցին նաեւ երկաթուղային տրանսպորտի արդիականացման, բարձր արարգութեան երթեւեկութեան, ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների կազմակերպման առաջադէմ տեխնոլոգիաների փոխանակման կարեւորութիւնը: ,հկէէ ՓԲԸ եւ ,վէէ ՍՊԸ ստորագրեցին նաեւ միջազգաին բեռնափոխադրումների մասին էլեկտրօնային տուեալների, Հայաստանի եւ Վրաստանի տրանսպորտային ծառայութիւնների շուկայի մարքեթինգային ուսումնասիրութիւնների արդիւնքների փոխանակման մասին համաձայնագրեր, ընդհանուր հատուածներում երկաթուղային վթարների դէպքերում անվճար փոխադարձ օդնութեան մասին համաձայնագիր, կ'ոնտեյներային փոխադրումների հաշուարկների մասին պայմանագիր: Խորհրդակցութեան ժամանակ կողմերը որոշեցին յունիսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը երեքշաբթի եւ ուրբաթ օրերին գործարկել Երեւան-բաթումի-երեւան ամենօրեայ ֆիրմային գնացքը եւ Երեւան-բաթումի-երեւան լրացուցիչ գնացքը: Երեւան-բաթումի-երեւան ամենօրեայ ֆիրմային գնացքի երթեւեկութեան ժամանակահատուածի համար կողմերը դադարեցրեցին Երեւան- Թբիլիսի-երեւան գնացքի երթեւեկութիւնը: Մինչեւ մայիսի 15-ը տեղի կ'ունենայ կողմերի եւս մէկ հանդիպում, Հայաստանի եւ Վրաստանի մաքսային եւ սահմանապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցութեամբ, որի շամանակ կճշտուէն Երեւան-բաթումի-երեւան գնացքի երթեւեկութեան բոլոր հարցերը եւ գրաֆիկը:
  -   Տնտեսութիւն