Մեկնարկեց Ազգային գրադարանի հերթական գրադարանային շաբաթը


Մեկնարկեց Ազգային գրադարանի հերթական գրադարանային շաբաթը

  • 11-04-2011 14:48:25   | Հայաստան  |  Մշակույթ
Գրադարանային շաբաթը «գրատպություն`գիտելիքի հավերժական ներկայություն» կարգախոսով բացեց Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը: Գրադարանային շաբաթվա ամեն օրն ունի իր խորհուրդը. կան հայկական գրատպությանը, հոբելյանական միջոցառումներին, գիրք նվիրելուն, ընտանեկան ընթերցանությանը նվիրված օրեր: Գրադարանային շաբաթի մեկնարկին միացել են նաեւ ՀՀ տարածաշրջանի բոլոր գրադարանները, որոնք եւս իրենց տարածաշրջանում նշում են գրադարանային շաբաթը: Տնօրենը հայտնեց գրադարանային շաբաթի նպատակը, որն է` կարեւորել գրադարանների դերը, քաղաքակիրթ դարձնել հասարակությանը, ունենալ գեղագիտորեն զարգացած հասարակություն, քանի որ երկրի քաղաքակրթության մակարդակը ուղիղ համեմատական է գործող գրադարանների մակարդակին: Պարոն Սարգսյանը նշեց ոչ միայն գրադարանային շաբաթի նպատակները, այլեւ խնդիրները, եւ ցանկություն հայտնեց, որ ԱԺ ընդունի գրադարանի մասին օրենք, որ բարելավվի գործող գրադարանների վիճակը: Ազգային գրադարանի խնդիրներից է նաեւ աշխարհում լույս տեսնող բոլոր հայկական գրքերի, աշխատությունների համախմբումը, մշակումը եւ պահպանումը: Գրադարանային շաբաթի մեկնարկի առիթով ընտրվեց նաեւ Ազգային գրադարանի հիմնը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play