ՀՀ ՏՆՏՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է<br /> ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՎԵԼ ԽՈՇՈՐ ՀԱՑԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ<br />


ՀՀ ՏՆՏՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է
ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՎԵԼ ԽՈՇՈՐ ՀԱՑԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ

  • 17-10-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հոկտեմբերի 17-ի նիստում քննարկվեց ցորենի եւ ալյուրի շուկայում կեղծման գների ուսումնասիրության արդյունքների մասին որոշման նախագիծը: Հանձնաժողովի կողմից Երեւանի առեւտրի մի շարք օբյեկտներում (խանութներում) իրականացված դիտարկումների արդյունքում արձանագրվել են ցորենի ալյուրի իրացման գների ոչ համամասնական փոփոխություններ` համաշխարհային գների հետ համեմատած: Ըստ ուսումնասիրությունների, այս տարվա մայիսին 1 կգ իրացվող բարձր տեսակի ալյուրի միջին գինը կազմել է 387 դրամ, հունիսին` 385, հուլիսին` 376 դրամ, իսկ օգոստոսին տեղի է ունեցել ալյուրի գնաճ, որի արդյունքում բարձր տեսակի ալյուրի 1 կգ-ի գինը կազմել է 380-400 դրամ: Հանձնաժողովի նիստում որոշվեց ուսումնասիրություններ սկսել հացի շուկայում` առավել խոշոր արտադրողների շրջանում: Բացի այդ, Հանձնաժողովը ուսումնասիրություններ կսկսի նաեւ երկաթուղային բեռնափոխադրումների շուկայում: Այնուհետեւ հանձնաժողովն անդրադարձավ բրնձի շուկայում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքներին: Հանձնաժողովը բրնձի շուկայի ուսումնասիրություններն սկսել է` պայմանավորված մոնիտորինգի արդյունքներով, համաձայն որոնց, շուկայում բրնձի գները անընդհատ աճում էին: Ըստ ուսումնասիրության, բրնձի շուկայում այս տարվա երկրորդ կիսամյակում համեմատաբար մեծ ծավալներով ներկրումներ են իրականացրել «Ալեքս Գրիգ» ընկերությունը եւ Ֆ.Կարապետյան Ա/Ձ-ն: Միջազգային եւ հայաստնայան շուկաներում բրնձի գների համադրումը ցույց է տալիս, որ Հայաստանում առեւտրի կետերում բրինձը ինքնարժեքից մոտ 1,7-2,5 անգամ ավելի գներով է վաճառվում: Հաշվի առնելով շուկայում ստեղծված պատկերը, հանձնաժողովը որոշեց վարույթի արդյունքները տրամադրել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեին` հարկային պարտավորությունների պատշաճ կատարման, եւ ՀՀ գլխավոր դատախազությանը` գործունեությունը դադարեցրած ընկերությունների կողմից օրենսդրական հնարավոր խախտումների հարցերը քննարկելու նպատակով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play