Կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նիստը


Կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նիստը

  • 08-04-2011 19:26:33   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) ապրիլի 8-ի նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը, ի գիտություն է ընդունվել ՏՏԶԱԽ նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին հաշվետվությունը: Մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանը զեկուցել է էլեկտրոնային հաղորդակցության մալուխների, գծալարերի եւ կապի ենթակառուցվածքների մաս կազմող այլ սարքավորումների հափշտակությունների եւ կապի կազմակերպման համար վարձակալական հիմունքներով պետական եւ համայնքային հողերի, շենքերի եւ շինությունների օգտագործման հետ կապված խնդիրների լուծման, ինչպես նաեւ ՀՀ-ում էլեկտրոնային հասարակության ձեւավորման հայեցակարգի ժամանակացույցով նախատեսված միջոցառումների իրականացման մասին: Նիստում ի գիտություն է ընդունվել նաեւ օրենսդրական նախաձեռնությունների ընդունման գործընթացի թափանցիկության ապահովման խնդիրների մասին զեկույցը: ,Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունե հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն անդրադարձել է մաքսային ոլորտում առկա խնդիրներին, ինչպես նաեւ էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման կարգի իրականացման ժամանակ առաջացող խնդիրներին եւ էլեկտրոնային առեւտրի զարգացումը խթանող անհրաժեշտ նախադրյալների ստեղծման հարցին: Քննարկվել են նաեւ ,Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում 22.12.2010թ. ՀՕ-208-Ն օրենքով կատարված լրացման հետեւանքները: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է նշված հարցերի առնչությամբ քննարկումներ անցկացնել շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների հետ եւ խորհրդի հաջորդ նիստում ներկայացնել դրանց արդյունքները: Մեկ այլ հարցով անդրադարձ է եղել ,Լիցենզավորման մասինե ՀՀ օրենքով նախատեսված շինարարության բնագավառում նոր կարգերի իրականացման ժամանակ առաջացող խնդիրներին: Այդ համատեքստում նշվել է, որ ՀՀ կառավարության ապրիլի 7-ի նիստում հաստատվել է քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման եւ փորձաքննության գործունեության կարգը, արտոնագրի ձեւը` դրանով իսկ կատարելով ,Լիցենզավորման մասինե ՀՀ օրենքի 2010թ. դեկտեմբերի 8-ի փոփոխությունների եւ լրացումների պահանջը: Օրակարգի այլ հարցերի շարքում արծարծվել են ,Արմթեք-2011ե համաժողովի կազմակերպչական մանրամասներ, ներկայացվել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից ոլորտում իրականացված փորձնական ծրագրի արդյունքները եւս:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play