2008 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՕԳՈՍՏՈՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ ԱՄՍՎԱ<br /> ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՆՎԱԶԵԼ Է 4,8%-ՈՎ, ԻՍԿ<br /> ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ` 36%-ՈՎ ԱՃԵԼ<br />


2008 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՕԳՈՍՏՈՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ ԱՄՍՎԱ
ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՆՎԱԶԵԼ Է 4,8%-ՈՎ, ԻՍԿ
ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ` 36%-ՈՎ ԱՃԵԼ

  • 13-10-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության ծավալը 2008թ.-ի հունվար-օգոստոսին, ընթացիկ գներով, կազմել է 1 տրլն 13,2 մլրդ դրամ կամ 3 մլրդ 308,9 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում ապրանքների արտահանումը` 213,4 մլրդ դրամ կամ 696,8 մլն դոլար, իսկ ներմուծումը` 799,8 մլրդ դրամ կամ 2 մլրդ 612,1 մլն դոլար: Արտաքին առեւտրի հաշվեկշիռը բացասական է 586,4 մլրդ դրամով (1 մլրդ 915,2 մլն դոլարով), իսկ առանց մարդասիրական օգնությամբ ստացված բեռների` 573, 4 մլրդ դրամով (1 մլրդ 872,7 մլն դոլարով): ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2008թ.-ի հունվար-օգոստոսին արտահանման ծավալը 2007թ.-ի հունվար-օգոստոսի նկատմամբ նվազել է 4,8%-ով, իսկ ներմուծմանը` 36%-ով աճել: 2008թ.-ի հունվար-օգոստոսին Հայաստանից ԱՊՀ երկրներ արտահանման ծավալը կազմել է 217 մլն 732,6 հազ. դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 1,3%-ով, իսկ ներմուծումն, ըստ առեւտուր անող երկրի, կազմել է 692 մլն 573,5 հազ. դոլար` աճելով 28,1%-ով: Ռուսաստան արտահանման ծավալը կազմել է 136 մլն 408,5 հազ. դոլար եւ աճել 9%-ով, իսկ ներմուծումը` 397 մլն 800,9 հազ. դոլար եւ աճել 15,9%-ով: Վրաստան արտահանման ծավալը կազմել է 54 մլն 753,2 հազ. դոլար (նվազումը` 2,3%), ներմուծմանը` 99 մլն 375,2 հազ. դոլար (աճը` 33,7%), Ուկրաինա արտահանման ծավալը կազմել է 14 մլն 71,3 հազ. դոլար (նվազումը` 49,5%), ներմուծմանը` 168 մլն 999,6 հազ. դոլար (աճը` 58,1%): Եվրոմիության երկրներ արտահանման ծավալը 2008թ.-ի հունվար-օգոստոսին կազմել է 391 մլն 959,9 հազ. դոլար եւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել 9,6%-ով, իսկ ներմուծումը` 723 մլն 87,4 հազ. դոլար` աճելով 22,5%-ով: Բելգիա արտահանման ծավալը կազմել է 60 մլն 195,7 հազ. դոլար (նվազումը` 0,6%), ներմուծումը` 80 մլն 449,8 հազ. դոլար (նվազումը` 25,5%): Բուլղարիա արտահանման ծավալը կազմել է 36 մլն 970,2 հազ. դոլար (աճը` 2 անգամ), ներմուծումը` 13 մլն 382,6 հազ. դոլար (նվազումը` 25,3%): Գերմանիա արտահանման ծավալը կազմել է 120 մլն 983,9 հազ. դոլար (աճը` 11,4%), իսկ ներմուծմանը` 101 մլն 174,4 հազ. դոլար (աճը` 45,9%): Ֆրանսիա արտահանման ծավալը կազմել է 6 մլն 891 հազ. դոլար (աճը` 13,3%), ներմուծումը` 57 մլն 15,7 հազ. դոլար (աճը` 35,5%): Հունաստան արտահանման ծավալը կազմել է 140 հազ. դոլար (նվազումը` 93,9%), ներմուծմանը` 27 մլն 846,5 հազ. դոլար (նվազումը` 44,5%): 2008թ.-ի հունվար-օգոստոսին Հայաստանից Իտալիա են արտահանվել 19 մլն 155,9 հազ. դոլարի ապրանքներ (նվազումը` 10,1%), ներմուծվել` 72 մլն 870,5 հազ. դոլարի (աճը` 29,4%), Նիդեռլանդներ արտահանվել են 96 մլն 107,3 հազ. դոլարի ապրանքներ (նվազումը` 7,2%), ներմուծվել` 29 մլն 153 հազ. դոլարի (աճը` 42,2%): Նշված ժամանակահատվածում Մեծ Բրիտանիա արտահանված ապրանքների ծավալը կազմել է 27 մլն 380,2 հազ. դոլար (աճը` 17 անգամ), ներմուծված ապրանքներինը` 90 մլն 91,7 հազ. դոլար (աճը` 23,9%), Իսպանիայի պարագայում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 10 մլն 957,7 հազ. դոլար (նվազումը` 27,1%) եւ 14 մլն 608,7 հազ. դոլար (աճը` 95,1%), Լեհաստանի պարագայում` համապատասխանաբար, 3 մլն 792,5 հազ. դոլար (նվազումը` 9%) եւ 9 մլն 126,7 հազ. դոլար (աճը` 2,2 անգամ), Սլովակիայի պարագայում` 204,9 հազ. դոլար (աճը` 32,7 անգամ) եւ 4 մլն 98,1 հազ. դոլար (աճը` 67,1%): Բացի ԱՊՀ ու Եվրոմիության երկրներից, այլ երկրներ արտահանման ծավալը 2008թ.-ի հունվար-օգոստոսին կազմել է 87 մլն 118,5 հազ. դոլար (նվազումը` 43,3%), ներմուծմանը` 1 մլրդ 196 մլն 391,6 հազ. դոլար (աճը` 51,6%): Այդ թվում Իսրայել արտահանումը կազմել է 3 մլն 83,8 հազ. դոլար (նվազումը` 80,7%), ներմուծումը` 10 մլն 541,2 հազ. դոլար (նվազումը` 60,9%): ԱՄՆ-ի պարագայում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 32 մլն 210 հազ. դոլար (աճը` 5,2%) եւ 157 մլն 261,8 հազ. դոլար (աճը` 18,8%), Արաբական Միացյալ Էմիրությունների պարագայում` 8 մլն 71,1 հազ. դոլար (աճը` 87,9%) եւ 317 մլն 737,6 հազ. դոլար (աճը` 78,3%), Իրանի պարագայում` 15 մլն 774,1 հազ. դոլար (աճը` 31,5%) եւ 125 մլն 252,8 հազ. դոլար (աճը` 48,8%), Թուրքիայի պարագայում` 1 մլն 291,8 հազ. դոլար (նվազումը` 39,4%) եւ 115 մլն 409,6 հազ. դոլար (աճը` 71,7%), Շվեյցարիայի պարագայում` 7 մլն 301,8 հազ. դոլար (նվազումը` 82,8%) եւ 55 մլն 501,5 հազ. դոլար (աճը` 20,1%), Չինաստանի պարագայում` 1 մլն 289,5 հազ. դոլար (նվազումը` 18,2%) եւ 86 մլն 456,5 հազ. դոլար (աճը` 93,2%): Հայաստանից Պանամա արտահանումը կազմել է 50,4 հազ. դոլար (2008թ.-ի հունվար-օգոստոսին ապրանքներ չեն արտահանվել), այդ երկրից ներմուծումը կազմել է 69 մլն 704,7 հազ. դոլար (աճը` 24,2%), Հնդկաստանի պարագայում` 1 մլն 545,1 հազ. դոլար (աճը` 21,7%) եւ 10 մլն 803,8 հազ. դոլար (աճը` 76,7%), Կանադայի պարագայում` 6 մլն 753,5 հազ. դոլար (աճը` 41,7% ) եւ 18 մլն 975,1 հազ. դոլար (աճը` 2,1 անգամ): Մնացած երկրներ արտահանման ծավալը 2008թ.-ի հունվար-օգոստոսին կազմել է 9 մլն 377,8 հազ. դոլար (նվազումը` 58,8%), իսկ այդ երկրներից ներմուծումը` 221 մլն 911 հազ. դոլար (աճը` 65,2%):
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play