2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՕԳՈՍՏՈՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ ԱՄՍՈՒԱՅ<br /> ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՆՈՒԱԶԵԼ Է 4,8%-ՈՎ, ԻՍԿ<br /> ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ` 36%-ՈՎ ԱՃԵԼ<br />


2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՕԳՈՍՏՈՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ ԱՄՍՈՒԱՅ
ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՆՈՒԱԶԵԼ Է 4,8%-ՈՎ, ԻՍԿ
ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ` 36%-ՈՎ ԱՃԵԼ

  • 13-10-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ արտաքին առեւտրաշրջանառութեան ծաւալը 2008թ.-ի յունուար-օգոստոսին, ընթացիկ գներով, կազմել է 1 տրլն 13,2 մլրդ դրամ կամ 3 մլրդ 308,9 մլն ԱՄՆ դոլար, այդ թւում ապրանքների արտահանումը` 213,4 մլրդ դրամ կամ 696,8 մլն դոլար, իսկ ներմուծումը` 799,8 մլրդ դրամ կամ 2 մլրդ 612,1 մլն դոլար: Արտաքին առեւտրի հաշուէկշիռը բացասական է 586,4 մլրդ դրամով (1 մլրդ 915,2 մլն դոլարով), իսկ առանց մարդասիրական օգնութեամբ ստացուած բեռների` 573, 4 մլրդ դրամով (1 մլրդ 872,7 մլն դոլարով): ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2008թ.-ի յունուար-օգոստոսին արտահանման ծաւալը 2007թ.-ի յունուար-օգոստոսի նկատմամբ նուազել է 4,8%-ով, իսկ ներմուծմանը` 36%-ով աճել: 2008թ.-ի յունուար-օգոստոսին Հայաստանից ԱՊՀ երկրներ արտահանման ծաւալը կազմել է 217 մլն 732,6 հազ. դոլար, ինչը նախորդ տարուայ համեմատ նուազել է 1,3%-ով, իսկ ներմուծումն, ըստ առեւտուր անող երկրի, կազմել է 692 մլն 573,5 հազ. դոլար` աճելով 28,1%-ով: Ռուսաստան արտահանման ծաւալը կազմել է 136 մլն 408,5 հազ. դոլար եւ աճել 9%-ով, իսկ ներմուծումը` 397 մլն 800,9 հազ. դոլար եւ աճել 15,9%-ով: Վրաստան արտահանման ծաւալը կազմել է 54 մլն 753,2 հազ. դոլար (նուազումը` 2,3%), ներմուծմանը` 99 մլն 375,2 հազ. դոլար (աճը` 33,7%), Ուկրաինա արտահանման ծաւալը կազմել է 14 մլն 71,3 հազ. դոլար (նուազումը` 49,5%), ներմուծմանը` 168 մլն 999,6 հազ. դոլար (աճը` 58,1%): Եւրոմիութեան երկրներ արտահանման ծաւալը 2008թ.-ի յունուար-օգոստոսին կազմել է 391 մլն 959,9 հազ. դոլար եւ նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ աճել 9,6%-ով, իսկ ներմուծումը` 723 մլն 87,4 հազ. դոլար` աճելով 22,5%-ով: Բելգիա արտահանման ծաւալը կազմել է 60 մլն 195,7 հազ. դոլար (նուազումը` 0,6%), ներմուծումը` 80 մլն 449,8 հազ. դոլար (նուազումը` 25,5%): Բուլղարիա արտահանման ծաւալը կազմել է 36 մլն 970,2 հազ. դոլար (աճը` 2 անգամ), ներմուծումը` 13 մլն 382,6 հազ. դոլար (նուազումը` 25,3%): Գերմանիա արտահանման ծաւալը կազմել է 120 մլն 983,9 հազ. դոլար (աճը` 11,4%), իսկ ներմուծմանը` 101 մլն 174,4 հազ. դոլար (աճը` 45,9%): Ֆրանսիա արտահանման ծաւալը կազմել է 6 մլն 891 հազ. դոլար (աճը` 13,3%), ներմուծումը` 57 մլն 15,7 հազ. դոլար (աճը` 35,5%): Յունաստան արտահանման ծաւալը կազմել է 140 հազ. դոլար (նուազումը` 93,9%), ներմուծմանը` 27 մլն 846,5 հազ. դոլար (նուազումը` 44,5%): 2008թ.-ի յունուար-օգոստոսին Հայաստանից Իտալիա են արտահանուել 19 մլն 155,9 հազ. դոլարի ապրանքներ (նուազումը` 10,1%), ներմուծուել` 72 մլն 870,5 հազ. դոլարի (աճը` 29,4%), Նիդեռլանդներ արտահանուել են 96 մլն 107,3 հազ. դոլարի ապրանքներ (նուազումը` 7,2%), ներմուծուել` 29 մլն 153 հազ. դոլարի (աճը` 42,2%): Նշուած ժամանակահատուածում Մեծ Բրիտանիա արտահանուած ապրանքների ծաւալը կազմել է 27 մլն 380,2 հազ. դոլար (աճը` 17 անգամ), ներմուծուած ապրանքներինը` 90 մլն 91,7 հազ. դոլար (աճը` 23,9%), Իսպանիայի պարագայում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 10 մլն 957,7 հազ. դոլար (նուազումը` 27,1%) եւ 14 մլն 608,7 հազ. դոլար (աճը` 95,1%), Լեհաստանի պարագայում` համապատասխանաբար, 3 մլն 792,5 հազ. դոլար (նուազումը` 9%) եւ 9 մլն 126,7 հազ. դոլար (աճը` 2,2 անգամ), Սլովակիայի պարագայում` 204,9 հազ. դոլար (աճը` 32,7 անգամ) եւ 4 մլն 98,1 հազ. դոլար (աճը` 67,1%): Բացի ԱՊՀ ու Եւրոմիութեան երկրներից, այլ երկրներ արտահանման ծաւալը 2008թ.-ի յունուար-օգոստոսին կազմել է 87 մլն 118,5 հազ. դոլար (նուազումը` 43,3%), ներմուծմանը` 1 մլրդ 196 մլն 391,6 հազ. դոլար (աճը` 51,6%): Այդ թւում Իսրայել արտահանումը կազմել է 3 մլն 83,8 հազ. դոլար (նուազումը` 80,7%), ներմուծումը` 10 մլն 541,2 հազ. դոլար (նուազումը` 60,9%): ԱՄՆ-ի պարագայում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 32 մլն 210 հազ. դոլար (աճը` 5,2%) եւ 157 մլն 261,8 հազ. դոլար (աճը` 18,8%), Արաբական Միացեալ Էմիրությունների պարագայում` 8 մլն 71,1 հազ. դոլար (աճը` 87,9%) եւ 317 մլն 737,6 հազ. դոլար (աճը` 78,3%), Իրանի պարագայում` 15 մլն 774,1 հազ. դոլար (աճը` 31,5%) եւ 125 մլն 252,8 հազ. դոլար (աճը` 48,8%), Թուրքիայի պարագայում` 1 մլն 291,8 հազ. դոլար (նուազումը` 39,4%) եւ 115 մլն 409,6 հազ. դոլար (աճը` 71,7%), Շվեյցարիայի պարագայում` 7 մլն 301,8 հազ. դոլար (նուազումը` 82,8%) եւ 55 մլն 501,5 հազ. դոլար (աճը` 20,1%), Չինաստանի պարագայում` 1 մլն 289,5 հազ. դոլար (նուազումը` 18,2%) եւ 86 մլն 456,5 հազ. դոլար (աճը` 93,2%): Հայաստանից Պանամա արտահանումը կազմել է 50,4 հազ. դոլար (2008թ.-ի յունուար-օգոստոսին ապրանքներ չեն արտահանուել), այդ երկրից ներմուծումը կազմել է 69 մլն 704,7 հազ. դոլար (աճը` 24,2%), Հնդկաստանի պարագայում` 1 մլն 545,1 հազ. դոլար (աճը` 21,7%) եւ 10 մլն 803,8 հազ. դոլար (աճը` 76,7%), Կանադայի պարագայում` 6 մլն 753,5 հազ. դոլար (աճը` 41,7% ) եւ 18 մլն 975,1 հազ. դոլար (աճը` 2,1 անգամ): Մնացած երկրներ արտահանման ծաւալը 2008թ.-ի յունուար-օգոստոսին կազմել է 9 մլն 377,8 հազ. դոլար (նուազումը` 58,8%), իսկ այդ երկրներից ներմուծումը` 221 մլն 911 հազ. դոլար (աճը` 65,2%):
  -   Տնտեսութիւն