2008 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՕԳՈՍՏՈՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏԻ<br /> ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՆՎԱԶԵԼ ԵՆ, ԻՍԿ ԿԱՊԻ ՈԼՈՐՏԻՆԸ` ԱՃԵԼ<br />


2008 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՕԳՈՍՏՈՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏԻ
ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՆՎԱԶԵԼ ԵՆ, ԻՍԿ ԿԱՊԻ ՈԼՈՐՏԻՆԸ` ԱՃԵԼ

  • 13-10-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի հունվար-օգոստոսին Հայաստանում ընդհանուր օգտագործման տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալը 2007թ.-ի հունվար-օգոստոսի նկատմամբ նվազել է 9,2%-ով եւ կազմել 5 մլն 831,1 հազ տոննա: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2008թ.-ի հունվար-օգոստոսին հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտի բեռնաշրջանառության ծավալը 2007թ.-ի հունվար-օգոստոսի նկատմամբ աճել է 3%-ով եւ կազմել 1 մլրդ 859,5 մլն տոննա/կմ: 2008թ.-ի հունվար-օգոստոսին հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտի ուղեւորափոխադրումների ծավալը 2007թ.-ի հունվար-օգոստոսի նկատմամբ նվազել է 4,9%-ով եւ կազմել 158 մլն 417 հազ. մարդ: 2008թ.-ի հունվար-օգոստոսին հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտի ուղեւորաշրջանառության ծավալը 2007թ.-ի հունվար-օգոստոսի նկատմամբ նվազել է 1,1%-ով եւ կազմել 2 մլրդ 460,5 մլն ուղեւոր/կմ: Հանրապետությունում 2008թ.-ի հունվար-օգոստոսին ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը 2007թ.-ի հունվար-օգոստոսի նկատմամբ աճել է 13,7%-ով եւ կազմել 1 370, ընդ որում, դրանց հետեւանքով զոհվել է 246 մարդ (աճը` 13,4%), վիրավորվել 2 006 մարդ (աճը` 16,2%): 2008թ.-ի հունվար-օգոստոսին կապի ձեռնարկությունների ծառայություններից ստացված հասույթն, ընթացիկ գներով, կազմել է 106 մլրդ 103,3 մլն դրամ կամ մոտ 346,5 մլն ԱՄՆ դոլար (առանց ավելացված արժեքի հարկի), որը 2007թ.-ի հունվար-օգոստոսի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 9,5%-ով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play