ԿՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԻ ԵՐԵՎԱՆ-ԲԱԹՈՒՄԻ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ<br />


ԿՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԻ ԵՐԵՎԱՆ-ԲԱԹՈՒՄԻ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ

  • 06-10-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օրերս ՀՀ նախագահի Վրաստան կատած պաշտոնական այցի շրջանակներում պայմանավորավծություն է ձեռք է բերվել վերակառուցել Բաթումի-Ախալցխա-Ախալքալաք-Գյումրի-Երեւան ավտոճանապարհը: Ինչպես հոկտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, դա ներկայումս գործող ճանապարհի համեմատ 30 տոկոսով կարճ է լինելու: Այսօր գործող Երեւան-Բաթումի ճանապարհի երկարությունը 700 կմ է, իսկ նորը կլինի 450 կմ: Նախարարը հայտնեց նաեւ, որ նախագահներն իրավասու մարմիններին` ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարին եւ Վրաստանի էկոնոմիկայի նախարարին, հանձնարարել են առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կազմակերպել հանդիպում, որի ընթացքում քննարկվելու է այդ ճանապարհի կառուցման հետ կապված հարցերը: Ի դեպ, նշվեց, որ աշխատանքների ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից, ընդ որում այս ծրագրով հատկապես հետաքրքրված է Ասիական Զարգացման բանկը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play