ԿԸ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒԻ ԵՐԵՎԱՆ-ԲԱԹՈՒՄԻ ԱՒՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ<br />


ԿԸ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒԻ ԵՐԵՎԱՆ-ԲԱԹՈՒՄԻ ԱՒՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ

  • 06-10-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օրերս ՀՀ նախագահի Վրաստան կատած պաշտօնական այցի շրջանակներում պայմանավորավծություն է ձեռք է բերուել վերակառուցել Բաթումի-Ախալցխա-Ախալքալաք-Գիւմրի-Երեւան աւտոճանապարհը: Ինչպէս հոկտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը յայտնեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգէն Սարգսեանը, դա ներկայումս գործող ճանապարհի համեմատ 30 տոկոսով կարճ է լինելու: Այսօր գործող Երեւան-Բաթումի ճանապարհի երկարությունը 700 կմ է, իսկ նորը կլինի 450 կմ: Նախարարը յայտնեց նաեւ, որ նախագահներն իրաւասու մարմիններին` ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարին եւ Վրաստանի էկոնոմիկայի նախարարին, յանձնարարել են առաջիկայ երկու շաբաթուայ ընթացքում կազմակերպել հանդիպում, որի ընթացքում քննարկվելու է այդ ճանապարհի կառուցման հետ կապուած հարցերը: Ի դէեպ, նշուեց, որ աշխատանքների ֆինանսավորումը նախատեսւում է իրականացնել միջազգային ֆինանսական կազմակերպութիւնների կողմից, ընդ որում այս ծրագրով յատկապէս հետաքրքրուած է Ասիական Զարգացման բանկը:
  -   Տնտեսութիւն