ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԸ<br /> 0,1%-ՈՎ ՆՎԱԶԵԼ ԵՆ<br />


ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԸ
0,1%-ՈՎ ՆՎԱԶԵԼ ԵՆ

  • 02-10-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում 2008թ.-ի սեպտեմբերին օգոստոսի համեմատ գրանցված աննշան` 0,1%, գնանկման վրա իր որոշակի ազդեցությունն է թողել բենզինի եւ դիզելային վառելիքի, համապատասխանաբար, 1,9% եւ 1,3% գնանկումը: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2008թ.-ի սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է ոսկերչական, այգեգործական ապրանքների, վառելիքի 4,8-0,1% գնանկում: Իսկ կահույքի, տեքստիլեղենի, կենցաղային էլեկտրաապրանքների, գրենական պիտույքների, գեղահարդարման, անձնապիտո ապրանքների, հագուստի եւ գործվածքի, շինանյութերի, լվացող միջոցների, կոշկեղենի, մշակույթի ապրանքների, խոհանոցային սպասքի գներն աճել են 0,1-2,1%-ով: Գորգեղենի եւ դեղամիջոցների գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play