ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԸ<br /> 0,1%-ՈՎ ՆՈՒԱԶԵԼ ԵՆ<br />


ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԸ
0,1%-ՈՎ ՆՈՒԱԶԵԼ ԵՆ

  • 02-10-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում 2008թ.-ի սեպտեմբերին օգոստոսի համեմատ գրանցուած աննշան` 0,1%, գնանկման վրայ իր որոշակի ազդեցութիւնն է թողել բենզինի եւ դիզելային վառելիքի, համապատասխանաբար, 1,9% եւ 1,3% գնանկումը: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2008թ.-ի սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետութիւնում գրանցուել է ոսկերչական, այգեգործական ապրանքների, վառելիքի 4,8-0,1% գնանկում: Իսկ կահոյքի, տեքստիլեղենի, կենցաղային էլեկտրաապրանքների, գրենական պիտոյքների, գեղայարդարման, անձնապիտոյ ապրանքների, հագուստի եւ գործուածքի, շինանիւթերի, լւացող միջոցների, կոշկեղենի, մշակոյթի ապրանքների, խոհանոցային սպասքի գներն աճել են 0,1-2,1%-ով: Գորգեղէնի եւ դեղամիջոցների գների մակարդակը նախորդ ամսուայ համեմատ մնացել է անփոփոխ:
  -   Տնտեսութիւն