ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ՀՐԱՉԻԿ ՋԱՎԱԽՅԱՆԸ ՊԵԿԻՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ ԻՐ<br /> ՀԱՄԱՐ ԱՊԱՀՈՎԵԼ Է ԱՌՆՎԱԶՆ ԲՐՈՆԶԵ ՊԱՐԳԵՎ<br />


ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ՀՐԱՉԻԿ ՋԱՎԱԽՅԱՆԸ ՊԵԿԻՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ ԻՐ
ՀԱՄԱՐ ԱՊԱՀՈՎԵԼ Է ԱՌՆՎԱԶՆ ԲՐՈՆԶԵ ՊԱՐԳԵՎ

  • 19-08-2008 19:00:00   | Շվեյցարիա  |  Սպորտ
ՊԵԿԻՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 19-ին Պեկինի օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի քառորդ եզրափակիչի արգելքը հաղթահարեց Հրաչիկ Ջավախյանը (60 կգ): Նրա կորեացի մրցակցին բժիշկները թույլ չտվեցին ռինգ դուրս գալ, եւ արդյունքում Հ.Ջավախյանը առանց մենամարտի անցավ կիսաեզրափակիչ եւ իր համար ապահովեց առնվազն բրոնզե մեդալ: Օլիմպիական մրցաշարը պարտությամբ սկսեցին Հայաստանի ազատ ոճի ըմբիշները: Մարտին Բերբերյանը (60 կգ) առաջին գոտեմարտում պարտվեց Կանադայի ներկայացուցչին:
Նոյյան տապան  -   Սպորտ