ՀՀ ԿԲ-Ն 0,25%-ՈՎ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ<br /> ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ` ՍԱՀՄԱՆԵԼՈՎ ԱՅՆ 7,5%<br />


ՀՀ ԿԲ-Ն 0,25%-ՈՎ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ` ՍԱՀՄԱՆԵԼՈՎ ԱՅՆ 7,5%

  • 04-08-2008 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի օգոստոսի 4-ի նիստում ԿԲ խորհուրդը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25%-ով` սահմանելով այն 7,5%: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ ԿԲ-ի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից, թեեւ 2008թ.-ի հուլիսին հունիսի նկատմամբ արձանագրվել է 2,2% գնանկում, 12-ամսյա գնաճը աճել է շուրջ 1%-ով եւ կազմել 10,7%: ՀՀ ԿԲ-ի խորհուրդը հաստատել է, որ թեեւ պարենային որոշ ապրանքների միջազգային գների նախորդ ամիսներին արձանագրված նվազման միտումը շարունակվել է, սակայն վերջինս դարձյալ չի արտահայտվել ներքին գներում: Միաժամանակ, թեեւ հուլիս ամսվա երկրորդ կեսից նավթի միջազգային գները որոշակիորեն նվազել են, վերջինիս հետագա փոփոխությունների ուղղության վերաբերյալ անորոշությունները շարունակում են պահպանվել: Այս պարագայում չեն թուլացել նաեւ գնաճի ներուժի երկրորդային ազդեցությունները, ինչը շարունակում է արտահայտվել ոչ պարենային ապրանքների գներում եւ ծառայությունների սակագներում: Հաշվի առնելով գնաճի բարձր տեմպերի պահպանումը եւ կարեւորելով գնաճային սպասումների մեղմման եւ նպատակային թիրախից շեղումների նվազեցման խնդիրները, ԿԲ-ի խորհուրդը մնացել է այն համոզմանը, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետագա ճշգրտումը կախված կլինի առաջիկա ամիսներին համաշխարհային շուկաներում ապրանքների գների նշված միտումներին ներքին գների արձագանքման արագությունից եւ չափից:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play