ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՈՒՆԵՆ 163 ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՈՒՆԵՆ 163 ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐ

  • 04-08-2008 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 4-ին ամփոփվել են ՀՀ Ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած աուդիտորների որակավորման քննության արդյունքները: 13 դիմորդներից քննությանը մասնակցել է 11 հոգի, որոնցից 6-ին տրվել է որակավորման վկայական: 2008թ.-ի ընթացքում ընդհանուր առմամբ տեղի է ունեցել աուդիտորների որակավորման 3 քննություն: 43 դիմորդներից դրանց մասնակցել են 32-ը, որոնցից 8-ին տրվել է որակավորման վկայական: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարության լրատվական ծառայության հաղորդագրության, Հայաստանում այս պահի դրությամբ որակավորման վկայական ունեն 163 աուդիտորներ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play