ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ<br /> ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ
ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

  • 16-07-2008 19:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 15-19-ին Սլովակիայի Կոշիցե քաղաքում կանցկացվի Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական առաջնությունը: Հայաստանը կներկայացնեն Ալիկ Դնոյանը (50 կգ, Գյումրի), Բաբկեն Կարապետյանը (55 կգ, Էջմիածին), Միքայել Հակոբյանը (60 կգ, Երեւան), Արամ Ջուլֆալակյանը (66 կգ, Երեւան), Վարշամ Բորանյանը (74 կգ, Գյումրի) եւ Անդրանիկ Խաչատրյանը (84 կգ, Էջմիածին): Հավաքականի ավագ մարզիչն է Արմեն Բաբալարյանը: Մինչ այդ` հուլիսի 17-21-ին, մրցագորգերը կտրամադրվեն Եվրոպայի առաջնության մասնակից ազատ ոճի ըմբիշներին: Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են Արթուր Սեդրակյանը (50 կգ, Երեւան), Գառնիկ Մնացականյանը (55 կգ, Երեւան), Նարեկ Սանոյանը (60 կգ, Երեւան), Ռոման Զադոյանը (60 կգ, Գյումրի), Գեւորգ Ավշարյանը (74 կգ, Երեւան) եւ Սերգեյ Խաչատրյանը (84 կգ, Երեւան): Թիմը մրցավայր կուղեկցի աշխարհի նախկին չեմոպիոն Արամ Մարգարյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play