«Ֆուկուսիմա-1»-ից արտահոսքն օվկիանոս կասեցվել է


«Ֆուկուսիմա-1»-ից արտահոսքն օվկիանոս կասեցվել է

  • 06-04-2011 11:14:46   | Ճապոնիա  |  Միջազգային
Ճապոնական «Ֆուկուսիմա-1» վթարված ատոմակայանի ռեակտորներից ճառագայթված ջրի արտահոսքն օվկիանոս ամբողջությամբ կասեցվել է: Հատուկ քիմիական նյութի օգտագործմամբ մասնագետներին հաջողվել է ամրացնել արտահոսքի շրջանում գտնվող հողաշերտը: Նշենք, որ բարձր ճառագայթում պարունակող ջուրը էներգաբլոկի ճեղքերից արտահոսում էր՝ լցվելով Խաղաղ օվկիանոս:
Նոյյան տապան  -   Միջազգային