ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԵՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԻ ԳԱՎԱԹԻ<br /> ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՐԴԻՆՅԱՆԸ<br />


ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԵՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԻ ԳԱՎԱԹԻ
ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՐԴԻՆՅԱՆԸ

  • 16-06-2008 18:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 15-ին Երեւանում ավարտվեց օլիմպիական եռակի չեմպիոն, Հայաստանի 20-րդ դարի լավագույն մարզիկ Ալբերտ Ազարյանի գավաթի միջազգային խաղարկությունը, որին մասնակցեցին Հայաստանի, Վրաստանի, Իրանի եւ Սիրիայի ներկայացուցիչները: Բազմամարտում հաղթողի կոչմանն արժանացավ Հարություն Մերդինյանը: 2-րդ եւ 3-րդ տեղերը գրավեցին Հովհաննես Դավթյանը եւ Արտյոմ Ավետյանը (բոլորն էլ` Հայաստան): Առանձին գործիքների վրա նույնպես լավագույնը Հայաստանի մարմնամարզիկներն էին. Հարություն Մերդինյանը նժույգ թափք, Մերդինյանը եւ Արտյոմ Ավետյանը` ազատ վարժությունում, Ավետյանը` նաեւ հենացատկում, իսկ Վահագն Ստեփանյանը` օղակների, զուգափայտի եւ պտտաձողի վրա վարժություններում: Հյուրերից մի քանիսը տարբեր գործիքների վրա արժանացան 3-րդ մրցանակին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play