Ամփոփվել են ԼՂՀ-ի արտաքին գործերի նախարարության 2009թ.-ի գործունեության արդյունքները


Ամփոփվել են ԼՂՀ-ի արտաքին գործերի նախարարության 2009թ.-ի գործունեության արդյունքները

  • 13-03-2010 20:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ մարտի 13-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված հանրապետության արտաքին գործերի նախարարության 2009 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանը եւ 2010 թվականի անելիքներին: Զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, արտերկրում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների ղեկավարները: Ըստ ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության, Նախագահն անդրադարձել է երկրի արտաքին քաղաքականության հայեցակարգին եւ ԱԳՆ կենտրոնական ապարատի ու ներկայացուցչությունների աշխատանքին: Նա ընդգծել է, որ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմքում ընկած են հավասարակշռվածության եւ բազմաուղղվածության սկզբունքները, ինչը պայմանավորված է ինչպես տարածաշրջանի յուրահատկությամբ, այնպես էլ Սփյուռքի առկայությամբ: Բ.Սահակյանը բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի վերականգնումը, Արցախի` որպես բանակցային լիիրավ կողմի մասնակցությամբ, համարել է հակամարտության կարգավորման առանցքային բաղադրամասերից մեկը: Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել արտաքին գործերի նախարարությանը եւ արտերկրում ԼՂՀ-ի դիվանագիտական առաքելությունների պատասխանատուներին` գերատեսչության առջեւ ծառացած խնդիրներն արդյունավետ կերպով լուծելու համար:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play