ԵԱՏՄ-ում չեն կարող Հայաստանին զրկել կարգավիճակից. Նիկոլ Փաշինյան


 

ԵԱՏՄ-ում չեն կարող Հայաստանին զրկել կարգավիճակից. Նիկոլ Փաշինյան

  • 07-06-2026 13:26:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Ռուսաստանի կողմից սանկցիաներ եղել են միշտ, ուղղակի հիմա աղմուկ է, քանի որ լուսաբանվում է այդ մասին։
 
«Լուսաբանվում է Հայաստանում գործող ձեզ հայտնի որոշ շրջանակների հետաքրքրվածության բերումով»,- քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է նա։
 
Փաշինյանը հավելել է, որ ԵԱՏՄ-ում չեն կարող Հայաստանին զրկել կարգավիճակից։
 
«Չեն կարող, ԵԱՏՄ-ում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսով, Հայաստանը հետևաբար ունի վետտոյի իրավունք»,- մանրամասնել է վարչապետը և հայտնել, որ ԵԱՏՄ-ում ամեն ինչ անում են, որ այդ կառույցի նկատմամբ ընկալումը Հայաստանում իջնի։
 
Փաշինյանի խոսքով՝ ԵՄ-ն աջակցում է Հայաստանին, որ սուբսիդավորեն գյուղատնտեսական ու այլ ապրանքների արտահանման հետ կապված արհեստական պրոբլեմները։
 
Ինչ վերաբերում է հանրաքվե անելուն, նա ասաց, որ հիմա պատրաստ չեն դրան, պետք է բարեփոխվեն։
 
Ըստ Փաշինյանի՝ իր խնդիրն է, որ Հայաստանի ժողովուրդն ունենա այլընտրանք։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը