ԱԺ նախագահի թեկնածուի հարցը ՔՊ-ն կորոշի փակ, գաղտնի քվեարկությամբ. Փաշինյան


 

ԱԺ նախագահի թեկնածուի հարցը ՔՊ-ն կորոշի փակ, գաղտնի քվեարկությամբ. Փաշինյան

25-06-2026 13:52 Հայաստան Քաղաքականություն
ԱԺ նախագահի թեկնածուի հարցը ՔՊ-ն կորոշի փակ, գաղտնի քվեարկությամբ. Փաշինյան
 
Sputnik. Փաշինյանը չասաց` անձամբ ում է ցանկանում տեսնել ԱԺ նախագահի պաշտոնում։
 
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այսօրվա նիստում կորոշվի` ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ում թեկնածությունն է առաջադրվելու։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշումը կկայացվի փակ, գաղտնի քվեարկությամբ։
 
«Իմ քվեարկությունը կանեմ փակ, գաղտնի ռեժիմով։ Այսօրվա նիստում այս հարցով կլսենք թեկնածուներին, հարցեր կտանք, մտքեր կփոխանակենք ու որոշում կկայացնենք թեկնածուների միջև»,– ասաց Փաշինյանը։
 
Նա թեև անձամբ թեկնածուների անուններ չտվեց, սակայն չհերքեց, որ խորհրդարանի ղեկավարի պաշտոնին հավակնում են ԱԺ գործող նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

 

 

Կարդացել են 77 անգամ