Կենդանաբանական այգու մոտ տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսի վրա
Կենդանաբանական այգու մոտ տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսի վրա
04-07-2026 14:58 Հայաստան Հասարակություն
Այսօր՝ հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:30-ի սահմաններում, Մյասնիկյան Պողոտայում՝ Երևանի կենդանաբանական այգու մոտ Ռաջու Հ․-ն վարելով Տ1 երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսը սնուցման հոսանքընդունիչ ձողը (շտանգա) վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են Արամ Ա․-ի վարած, թիվ 54 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսի վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ազատ Թադևոսյանի, վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Վլադ Մկրտչյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Սամվել Իսախանյանը և կրտսեր պարեկ Արտյոմ Թորոսյանը։Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։