Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ<br /> <br />


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ

  • 04-04-2011 11:23:44   | Հայաստան  |  Քաղաքական
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 3-ին այցելել է Մարտակերտի շրջան: Բակո Սահակյանն այցելել է Թալիշ գյուղ, որտեղ հանդիպում է ունեցել համայնքի ներկայացուցիչների հետ եւ քննարկել առկա խնդիրները: Նախագահն ընդգծել է այս գյուղի զարգացման անհրաժեշտությունը` եւ սահմանամերձ գոտու զարգացման, եւ հանրապետությունից դուրս գտնվող արցախցիների հայրենադարձության խթանման տեսանկյունից: Երկրի ղեկավարը եղել է նաեւ Մատաղիս բնակավայրում եւ Թրղե գետի վրա կառուցվող ՀԷԿ-երի շինհրապարակներում եւ ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին: Բակո Սահակյանը կարեւորել է այդ օբյեկտների նշանակությունը մեր հանրապետության կյանքում` որպես Արցախի էներգետիկ անվտանգության կարեւոր բաղադրամաս: Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play