Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանը այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գիւղ<br /> <br />


Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանը այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գիւղ

  • 04-04-2011 11:23:44   | Հայաստան  |  Քաղաքական
Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանը ապրիլի 3-ին այցելել է Մարտակերտի շրջան: Բակոյ Սահակեանն այցելել է Թալիշ գիւղ, որտեղ հանդիպում է ունեցել համայնքի ներկայացուցիչների հետ եւ քննարկել առկայ խնդիրները: Նախագահն ընդգծել է այս գիւղի զարգացման անհրաժեշտութիւնը` եւ սահմանամերձ գօտու զարգացման, եւ հանրապետութիւնից դուրս գտնուող արցախցիների հայրենադարձութեան խթանման տեսանկիւնից: Երկրի ղեկավարը եղել է նաեւ Մատաղիս բնակավայրում եւ Թրղէ գետի վրայ կառուցուող Հէկ-երի շինհրապարակներում եւ ծանօթացել կատարուող աշխատանքների ընթացքին: Բակոյ Սահակեանը կարեւորել է այդ օբյեկտների նշանակութիւնը մեր հանրապետութեան կեանքում` որպէս Արցախի էներգետիկ անվտանգութեան կարեւոր բաղադրամաս: Նախագահը կոնկրէտ յանձնարարականներ է տուել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` աշխատանքների պատշաճ իրականացման ուղղութեամբ: Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Յարութիւնեանը, պաշտօնատար այլ անձինք: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՈՒՈՒԹԵԱՆ ԳԼԽԱՒՈՐ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ
  -   Քաղաքական