Արցախի Արտաքին գործոց նախարարը այցելել է Անթիլիասի մայրավանք<br />


Արցախի Արտաքին գործոց նախարարը այցելել է Անթիլիասի մայրավանք

  • 10-02-2010 18:05:00   | Լիբանան  |  Հասարակություն
ԱՆԹԻԼԻԱՍ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ, - Փետրվարի 10-ին Լիբանան է ժամանել Արցախի Արտաքին գործոց նախարար Գեորգի Պետրոսյանը` լիբանանահայ գաղութին մոտիկից ծանոթանալու նպատակով: Ինչպես տեղեկացնում են Անթիլիասի մայրավանքից, նախարարը հյուրընկալվել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության մայրավանքում եւ նույն օրը հանդիպում է ունեցել Արամ Ա կաթողիկոսի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը: Առաջիկա երեք օրերին նախարարը հանդիպումներ է ունենալու լիբանանահայ քաղաքական երեք կուսակցությունների պատասխանատու մարմինների եւ գաղութի ներկայացուցիչների հետ:
Նոյյան տապան  -   Հասարակություն