Արցախի Արտաքին գործոց նախարարը այցելել է Անթիլիասի մայրավանք
10-02-2010 18:05:00 | | Հասարակութիւն
ԱՆԹԻԼԻԱՍ, 10 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ, -
Փետրուարի 10-ին Լիբանան է ժամանել Արցախի Արտաքին գործոց նախարար
Գէորգի Պետրոսեանը` լիբանանահայ գաղութին մօտիկից ծանօթանալու
նպատակով: Ինչպէս տեղեկացնում են Անթիլիասի մայրավանքից, նախարարը
հիւրընկալուել է Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան մայրավանքում
եւ նոյն օրը հանդիպում է ունեցել Արամ Ա կաթողիկոսի հետ:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ
Քոչարեանը: Առաջիկայ երեք օրերին նախարարը հանդիպումներ է ունենալու
լիբանանահայ քաղաքական երեք կուսակցութիւնների պատասխանատու
մարմինների եւ գաղութի ներկայացուցիչների հետ: