Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է գործարար, Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Հովհաննես Ավոյանին
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է գործարար, Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Հովհաննես Ավոյանին

06-08-2026 16:36 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է գործարար, Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Հովհաննես Ավոյանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է գործարար, Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Հովհաննես Ավոյանին և նրան հանձնել Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևը:
 
Հովհաննես Ավոյանը Հանրապետության տոնի առթիվ, կրթության, գիտության, մշակույթի, տնտեսության զարգացման, ինչպես նաև հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արգասաբեր գործունեության համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:
 
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Հովհաննես Ավոյանին բարձր պարգև ստանալու առթիվ, վստահություն հայտնել, որ նրա փորձն ու գործունեությունը հետագայում ևս կնպաստեն Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու առաջընթացին: Նախագահը նրան մաղթել է շարունակական ձեռքբերումներ ու նորանոր հաջողություններ:
 
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

Կարդացել են 75 անգամ