Վստահ եմ՝ գալու է օրը, երբ Հայաստանում հաստատվելու է անկախ արդարադատություն, օրենքի գերակայություն և ժողովրդավարություն. Մանե Թանդիլյան
07-08-2026 16:25 Հայաստան Մեկնաբանություն
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել.
«Գրեթե երկու տարի մեր երկրում հոգևորականներ են դատվում, իսկ այսօր այդ գործընթացը հասել է իր ամենացավալի հանգրվանին․ իշխանությունը դատական դահլիճ է հասցրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
Րոպեներ անց մենք դժբախտություն ենք ունենալու ականատեսը դառնալու Հայաստանում տեղի ունեցած ամենախայտառակ դատավարություններից մեկին։ Դատվում է Հայ Առաքելական Եկեղեցու 132-րդ Կաթողիկոսը։ Այս թիվը պարզապես համարակալում չէ․ այն շուրջ 1700 տարվա հավատքի, պատմության և ազգային ինքնության խորհրդանիշն է, որի նկատմամբ ոտնձգություն է կատարվում հենց մեր պետության ներսում։
Այս դատավարության յուրաքանչյուր մասնակից պետք է գիտակցի իր պատմական պատասխանատվությունը։ Ոչ մի պաշտոն, ոչ մի հրահանգ և ոչ մի քաղաքական իշխանություն չի կարող արդարացնել այնպիսի որոշումներ, որոնք խորացնում են հասարակական պառակտումը և հարվածում ազգային հիմնարար ինստիտուտների հեղինակությանը։
Վստահ եմ՝ գալու է օրը, երբ Հայաստանում հաստատվելու է անկախ արդարադատություն, օրենքի գերակայություն և ժողովրդավարություն։ Իսկ այս ամոթալի օրերի բոլոր քաղաքական և իրավական գնահատականները տրվելու են ոչ թե իշխանության կամքով, այլ օրենքով, արդարությամբ և պատմության դատովր»: