Կբարելավվի 26 ընտանիքների բնակարանային խնդիրը, կընդլայնվի սոցիալական բնակարանային ֆոնդը
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Կբարելավվի 26 ընտանիքների բնակարանային խնդիրը, կընդլայնվի սոցիալական բնակարանային ֆոնդը

06-08-2026 19:20 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Կբարելավվի 26 ընտանիքների բնակարանային խնդիրը, կընդլայնվի սոցիալական բնակարանային ֆոնդը

Գործադիրն ընդունել է «Գույք նվիրաբերելու, ամրացնելու, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» որոշում, որի նպատակն է Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Խնկոյան 134 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի բնակարանների հատկացմամբ լուծել նույն հասցեում երկրաշարժից հետո կառուցված փայտյա, անբավարար տեխնիկական վիճակում գտնվելու հետևանքով քանդված, թվով 2 հանրակացարանային շենքերում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրները՝ նվիրաբերության միջոցով։

Նախատեսվում է նաև չբաշխված բնակարանների հաշվին համալրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Օթևան» ՊՈԱԿ-ի սոցիալական բնակարանային ֆոնդը՝ բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց հատկացնելու նպատակով: Արդյունքում՝ պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում, կլուծվի կամ կբարելավվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած ևս 26 ընտանիքների բնակարանային խնդիրը, ինչպես նաև կընդլայնվի «Օթևան»-ի սոցիալական բնակարանային ֆոնդը:

 

 

Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

Կարդացել են 74 անգամ