Շիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրեական վարույթ, վերականգնվել է շուրջ 20 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Շիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրեական վարույթ, վերականգնվել է շուրջ 20 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

07-08-2026 10:55 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Շիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրեական վարույթ, վերականգնվել է շուրջ 20 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
 
Շիրակի մարզում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 20 միլիոն 267 հազար դրամ:
 
Շիրակի մարզի դատախազության կողմից, 2026 թվականի 1-ին կիսամյակում, ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 33 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 8 քրեական վարույթ: 
 
Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 24 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 2 մեղադրական դատավճիռ:
 
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

Կարդացել են 65 անգամ