Լեռնադահուկային սպորտի աշխարհի պատանեկան առաջնությունում<br /> Հայաստանի ներկայացուցիչները զբաղեցրել են 52-րդ եւ 77-րդ<br /> հորիզոնականները<br />


Լեռնադահուկային սպորտի աշխարհի պատանեկան առաջնությունում
Հայաստանի ներկայացուցիչները զբաղեցրել են 52-րդ եւ 77-րդ
հորիզոնականները

  • 05-02-2010 19:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ֆրանսիայի Մոնբլանի տարածաշրջանում ավարտված լեռնադահուկային սպորտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը ներկայացնող Յուրի Մանուկյանը հսկա ոլորավայրէջքի մրցումներում 2 րոպե 50,1 վայրկյան արդյունքով զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 77-րդ հորիզոնականը, իսկ ոլորավայրէջքի մրցումներում 1 րոպե 59,74 վայրկյան արդյունքով` 52-րդ հորիզոնականը: Ըստ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կայքէջի հաղորդագրության, առաջնությանը մասնակցում էր 128 մարզիկ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play