Թրամփ. ԱՄՆ-ը վերահսկողություն է ստանձնում Վենեսուելայի նավթային պաշարների մի մասի նկատմամբ
29-08-2026 11:06 ԱՄՆ Քաղաքականություն
Ազատություն․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը հայտարարել է Վենեսուելայի հսկայական նավթային պաշարների մոտ մեկ հինգերորդի նկատմամբ վերահսկողություն հաստատելու՝ ԱՄՆ-ի կողմից աննախադեպ նախաձեռնության մասին, հայտնում է Reuters-ը:
Թրամփը համաձայնագրի վերաբերյալ քիչ մանրամասներ է ներկայացրել՝ միայն նշելով, որ ԱՄՆ-ն մասնավոր բիզնեսի հետ համագործակցության միջոցով ստացել է Վենեսուելայի՝ ավելի քան 65 միլիարդ բարել կազմող ապացուցված նավթային պաշարների մեծամասնության վերահսկողությունը։
Հարավամերիկյան երկրի առաջնորդը ողջունել է համաձայնագիրը՝ նշելով, որ այն կնպաստի տնտեսության և պետական եկամուտների աճին։
Վենեսուելան ունի աշխարհում նավթի ամենամեծ ապացուցված պաշարները, սակայն ներկայումս արդյունահանում է օրական ընդամենը մոտ 1,25 միլիոն բարել: