Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցը


Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցը

  • 01-04-2011 20:58:56   | Հայաստան  |  Հասարակություն
Ապրիլի 1-ին Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ստեփանոսյանը: Վերջինս Երեւանի բնակչի տանը կից ապօրինի զբաղեցրած տարածքը օրինականացնելու համար պահանջել եւ ստացել է նրանից 1000 ԱՄՆ դոլար գումար: Ըստ ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնի, փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:
Նոյյան տապան  -   Հասարակություն