Հրամանատարն առաջնորդվել է սահմանված կարգով, որևէ խախտում չի եղել․ ՊՆ-ն՝ սպորտային համազգեստով սպայի մասին
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Հրամանատարն առաջնորդվել է սահմանված կարգով, որևէ խախտում չի եղել․ ՊՆ-ն՝ սպորտային համազգեստով սպայի մասին

22-09-2026 16:35 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Հրամանատարն առաջնորդվել է սահմանված կարգով, որևէ խախտում չի եղել․ ՊՆ-ն՝ սպորտային համազգեստով սպայի մասին
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սոցցանցերի որոշ օգտատերեր իրազեկ չլինելու պատճառով քննարկում են զորամասի հրամանատարի՝ սպորտային համազգեստով ՀՀ պաշտպանության նախարարին ներկայանալը, ՊՆ-ից տեղեկացնում են, որ զինված ուժերում առավոտյան մարմնամարզության ժամանակ սպաները և այն պայմանագրային զինծառայողները, որոնք ղեկավարում են մարմնամարզության գործընթացը, հագնում են սպորտային համազգեստ (այս կարգը գործում է երկու տասնամյակ ու ավելի և նորություն չէ ՀՀ բանակում):
 
 
 
ՀՀ ՊՆ
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

Կարդացել են 146 անգամ